ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Արամ Խաչատրյանի տարի` Լոս Անջելեսում

Արամ Խաչատրյանի տարի` Լոս Անջելեսում
11.02.2013 | 13:27

2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի` նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության մշակույթի բաժնի պատասխանատու Եղիա Մանսուրյանը ներկայացրել է ծրագրի որոշ մանրամասներ:
Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի գալա-համերգով, որին մասնակցելու են Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի մենակատարները, «Դիլիջան» կամերային նվագախումբը:
Հռչակավոր Hollywood Bowl համերգային կենտրոնում, որը տեղավորում է 14 հազար հանդիսատես, նախատեսված է Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումը:
Հոլիվուդի հեղինակավոր կինոսրահներից մեկում կցուցադրվի միջազգային մրցանակների արժանացած «Կուն» պրոդյուսերական կենտրոնի «Արամ Խաչատրյան» վավերագրական ֆիլմը` օտար հանդիսատեսի և ԶԼՄ ներկայացուցիչների համար:
ԱՄՆ-ի արևմտյան ափին կազմակերպվող լոսանջելեսյան միջոցառումներն իրենց ծավալով և ընդգրկմամբ խոստանում են լինել լավագույններից մեկը Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա ընթացքում:
Հոբելյանական տարվա ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ